Նոր Զելանդիայի գիտնականները հետևել են, թե ինչպես է քայլելու արագությունը կապված ուղեղի ծերացման հետ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են JAMA գիտական ամսագրում:
Ըստ գիտնականների, դանդաղ քայլվածք ունեցող մարդիկ ավելի ծեր ուղեղ ունեն:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 45 տարեկանից բարձր 900-ից ավելի մարդիկ, որոնք դիտարկվել են մանկուց: Այսպիսով, այն մարդիկ, ովքեր երիտասարդ տարիքում ունեցել են խելացիության ցածր գործակից, լեզվական թույլ կարողություններ և թույլ շարժունակություն, միջին տարիքում հակված են դանդաղ քայլելու։

Պարզվել է, որ դանդաղ քայլող մարդկանց ուղեղի ծավալը փոքր է, գլխուղեղի կեղևը հաստ է․ նրանց մոտ հետազոտողները հայտնաբերել են փոքր անոթների հիվանդության հետ կապված նշաններ: Այս կարգավիճակը կարող է հանգեցնել թուլումտության և իշեմիկ ինսուլտների։








































