Թուրքիայի բանակը՝ Սիրիական ազատ բանակի աջակցությամբ, վերահսկողություն է սահմանել Ռաս էլ Այն քաղաքի նկատմամբ, որը համարվում է թուրքական զինուժի առանցքային թիրախներից մեկը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
««Խաղաղության աղբյուր» գործողության ընթացքում, որը շարունակվում է Եփրատ գետից արևելք, վերահսկողության տակ են վերցվել Ռաս էլ Այն քաղաքի բնակելի շրջանները»,-հայտարարել են գերատեսչությունում։