Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ կկայանա հաջորդ շաբաթ՝ ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Գերագույն ներկայացուցիչը շարունակում է Ուկրաինայի իրավիճակի լիցքաթափմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Այդ համատեքստում նա հաջորդ շաբաթ կհանդիպի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ»,- ասվում է կոմյունիկեում:










































