Անհրաժեշտ է խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը Ուկրաինայում: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ բանակցությունների ժամանակ, գրում է ITAR-TASS-ը:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի հետ բանակցությունների ժամանակ Օլանդը նաև հիշեցրել է ՆԱՏՕ-ի շրջանակներում կոլեկտիվ պաշտպանության պարտականություններին հավատարիմ մնալու, ինչպես նաև իր դաշնակիցների հետ Ֆրանսիայի լիակատար համերաշխության մասին:









































