Monday, 06 07 2026
Երևանում 18-մետրանոց 300 ավտոբուս կհայտնվի՝ միայն երբ կառավարությունը կարողանա $300 մլն. հայթայթել
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Ի՞նչ է արել Երևանի քաղաքապետարանը երեք ամիսների ընթացքում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում աշխատանքների 2014 թվականի առաջին եռամսյակում համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Խոսելով շինարարության և բարեկարգման ոլորտում կատարված աշխատանքների մասին՝ Կամո Արեյանը նշել է, որ առաջին եռամսյակում կազմվել է թվով 300 փողոցների ընթացիկ և 20 փողոցների հիմնանորոգման ծրագիրը: Հաշվետու ժամանակահատվածում հայտարարվել են ասֆալտապատված և սալապատված մայթերի վերանորոգման աշխատանքների իրականացման համար մրցույթները:

«Այս ոլորտում առանձին բաղադրիչ են ճանապարհաշինությունը և մայրաքաղաքի ընդհանուր օտագործման փողոցների հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Ավարտական փուլում է Իսակով-Լենինգրադյան նոր ավտոճանապարհի կառուցումը: Մեկնարկել է նաև Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակում Արգավանդի խաչմերուկից մինչև Նորագավիթի առաջին փողոց մագիստրալ ճանապարհի կառուցման առաջին փուլը»,-նշել է Կամո Արեյանը:

Շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մրցույթի անցկացումից հետո սահմանված ժամկետում կիրականացվեն կամուրջների ամրացման և նորոգման աշխատանքներ: Կհիմնանորոգվի թվով 18 հենապատ: Կնորոգվի նաև ստորգետնյա հետիոտնային 3 անցում:

Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը միջոցներ է հատկացրել թեքահարթակների կառուցման համար:

«Մեզ համար առաջնահերթ խնդիր է թեքահարթակների կառուցումը: 2013-ին առաջին անգամ աննախադեպ ծավալով իրականացված աշխատանքներից հետո, այս տարի կրկնակի միջոցներ են հատկացվել այդ աշխատանքների համար: Այստեղ կարևոր է, որ ինչպես նախագծման, այնպես էլ կառուցման աշխատանքները համաձայնեցվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ: Ծրագրի արդյունքում մայրաքաղաքում այս տարի կկառուցվի ավելի քան 200 թեքահարթակ»,-նշել է Կամո Արեյանը:

4-րդ աստիճանի վթարային շենքերի մասով քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ընթացիկ տարում 2.7 մլրդ դրամի աշխատանք է նախատեսված, որի արդյունքում նոր բնակարաններով կապահովվի շուրջ 470 ընտանիք: Այս աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Մեկնարկել է նաև բակային տարածքների բարեկարգման ծրագիրը: Այս տարի բարեկարգվելու, կանաչապատվելու և կահավորվելու է շուրջ 600 բակ: Կայացել են նաև նոր մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման, ինչպես նաև նախկինում կառուցվածների վերանորոգման մրցույթները, և շուտով կսկվեն բուն շինարարական աշխատանքները:

Մեկանարկել են մանկապարտեզների հիմնանորոգման, երաժշտական և արվեստի դպրոցների, գրադարանների վերանորոգման, նաև մարզադպրոցների ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները:

Անդրադառնալով կոմունալ տնտեսության ոլորտում իրականացվելիք ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Կամո Արեյանը նշել է, որ մեկնարկել են թվով 727 շքամուտքերի, 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիքների նորոգման աշխատանքները: Լայնածավալ աշխատանք է տարվելու շքապաշտգամբների վերանորգման ուղղությամբ: Նշվել է, որ ավարտվել են գետերի հուների մաքրման աշխատանքները:

Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ քաղաքապետարանը հատկապես կարևորում է նոր հանգստի գոտիների ստեղծումը: Շուրջ 25 հեկտար տարածք ընդգրկող 10 այգիների և պուրակների շինաշխատանքների հետ կապված՝ նշվել է, որ դրանցից մի մասի համար արդեն պատրաստ են նախագծանախահաշվային փաստաթղթերն ու հայտարարվել է համապատասխան մրցույթ: Կանաչապատման աշխատանքների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու ծառատունկերի կազմակերպմանը: Ծառատեսակների ընտրությունը նախապես համաձայնեցվում է մասնագետների հետ: Կայացել է ոռոգման ցանցի ընդլայնման, մասնավորապես՝ նոր ոռոգման ցանցերի ստեղծման նպատակով աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթը:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, որպես նոր մոտեցում այս տարի ևս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից շարունակվում են հաղորդալարերի և հենասյուների թարմացման և նորերով փոխարինման աշխատանքները:

Քաղաքապետի առաջին տեղակալը շեշտել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը ընթանում են սահմանված ժամանակացույցով, նաև ընդգծել, որ բոլոր մրցույթները հայտարարավել են ձմեռային ամիսներին՝ հնարավորություն տալով եղանակային պայմանները թույլ տալուն պես սկսել բուն աշխատանքները:

Անդրադառնալով սոցիալական պահովության ոլորտում տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքներին՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ նախատեսված բոլոր աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են: Վարչության կողմից մշակվում և իրականացվում են նաև համագործակցության ծրագրեր ոչ պետական տարբեր կազմակերպությունների հետ:

Լուսանկարը՝ PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում