«Հովիկ Աբրահամյանի ստատուսը ճիշտ է, պակաս չէ, կարամ ասեմ՝ ավել է նույնիսկ, բայց դե որ մտածում ես՝ Հովիկ Աբրահամյանը իսկապես լավագույնն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ում դեռ պաշտոնական չէ ինֆորմացիան, բայց ոչ մեկն էլ դեմ չէ, որ նոր կառավարությունը ղեկավարի Հովիկ Աբրահամյանը: Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքը, թե Հ. Աբրահամյանն ընդունելի է բոլորի համար, կիսում է նաև Լեռնիկ Ալեքսանյանը: «Իրոք, Աբրահամյանին բոլորն էլ սիրում են, ընդունելի է. բոլոր կողմերը լավ են իրա հետ, իր բնավորությամբ նա բոլոր կողմերի հետ լավ հարաբերության մեջ է»:
Նկատառմանը, թե նաևՀ. Աբրահամյանը ԲՀԿ ղեկավարի հետ խնամի է, Լ. Ալեքսանյանը պատասխանել է. «Բնականաբար, այո, ԲՀԿ-ի հետ էլ լավ հարաբերությունների մեջ է և ոչ միայն ԲՀԿ-ի…»:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում:
Լուսանկարը՝ Photolure-ի










































