Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է կանցլերի պաշտոնում իր նախորդի՝ Գերմանիայի կառավարության նախկին ղեկավար Գերհարդ Շրյոդերի 70-ամյակը, հայտնում է Deutsche Welle-ն:
Պաշտոնական ուղերձում նա հոբելյարին ամենայն բարիք է մաղթել, առաջին հերթին՝ առողջություն և ուժ, հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:
Կառաավրության մամլո քարտուղարը նաև ընդգծել է, որ Մերկելը բազմիցս գովեստով է արտահայտվել Շրյոդերի ձևավորած աշխատաշուկայի և արմատական բարեփոխումների ծրագրի մասին:







































