«Լիվերպուլ»-ը ծիծաղելի և վիրավորական է համարել հարձակվող Լուիս Սուարեսի և կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերների շուրջ Մադրիդի «Ռեալ»-ի արած առաջարկը:
Voetbal24-ը հայտնում է, որ «արքայական ակումբ»-ը 80 մլն եվրո է առաջարկել երկու ֆուտբոլիստների իրավունքների դիմաց: Բայց ի պատասխան «Լիվերպուլ»-ը հայտարարել է, որ «զայրացած է նման ծիծաղելի և վիրավորական առաջարկի պատճառով»:
Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է Անգլիայի առաջնության 28 խաղերի և 29 գոլ հեղինակել: 21-ամյա բրազիլացի Կոուտինյոն 4 գոլ է գրանցել իր ակտիվում:






































