Ուկրաինայի ՆԳՆ-ն Խարկովում անցկացնում է հակաահաբեկչական օպերացիա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը՝ :
«Սկսվել է հակաահաբեկչական օպերացիա: Քաղաքի կենտրոնը արգելափակված է: Մի մտահոգվեք: Կավարտենք՝ կբացենք»,- նշել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի արևելյան և հարավային շրջաններ երկրի մյուս մասերից ուղարկվել են ոստիկանության լրացուցիչ հատուկ ստորաբաժանումներ: «Այդ ստորաբաժանումները պատրաստ են որոշակի առաջադրանքներ կատարել առանց տեղական նյուանսները հաշվի առնելու»,- Ավակովի խոսքերը մեջբերում է գերատեսչության մամլո ծառայությունը:
Նախօրեին մարզային վարչության շենքում հասարակական գործիչների խումբը ժողով է անցկացրել, որի ժամանակ անվստահություն է հայտնել Խարկովի մարզային խորհրդի պատգամավորներին: Նրանք հրապարակել են այն մարդկանց ցուցակը, ովքեր մարզային խորհրդի պատգամավորների պարտականություններն են ստանձնել:
Որոշվել է «Խարկովի ժողովրդական հանրապետություն» անունով անկախ պետություն ստեղծել: Նրանց հայտարարությամբ՝ այդ որոշումն ուժի մեջ կմտնի մարզային հանրաքվեով հաստատվելուց հետո:







































