«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը:
Նախագահ Սարգսյանն ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ նրան ևս համարում է վարչապետի հավանական թեկնածու: Սարգսյանը հասկացրել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, քանի որ, ակնարկել է, որ դիտարկում է այլ թեկնածություններ ևս:
Եթե ԲՀԿ-ն չմիանա կառավարող կոալիցիային, ինչը միանգամայն հնարավոր է, ապա Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում կարող է նշանակվել բացառապես ԲՀԿ-ին զսպելու և կաշկանդված պահելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում










































