Կաթի օգտագործումը կարող է կանխել ծնկահոդի օստեորատրոզը, ենթադրում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված է Arthritis Care & Research գիտական ամսագրում:
Սա՝ այն դեպքերում, երբ մարդը պարբերաբար օգտագործում է յուղազերծված կամ յուղի ցածր պարունակությամբ կաթ:
Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել՝ կատարելով հետազոտություն, որին մասնակցել է 2148 մարդ:
Կաթի օգտագործումը հատկապես ակտուալ է կանանց շրջանում, քանի որ տղամարդկանց դեպքում այդպիսի ազդեցություն ավելի քիչ է նկատվում:
Միևնույն ժամանակ, գիտնականները պարզել են, որ յոգուրտների և այլ կաթնամթերքի օգտագործումը չի կարող կանխել օստեորատրոզը:











































