Շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալահը կարծում է, որ Սիրիայի վարչակարգին այլևս ոչինչ չի սպառնում: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
«Սպառնալիքը, որ Սիրիայի վարչակարգն անկում կապրի, այլևս չկա, մենք նաև չեզոքացրել ենք Սիրիայի մասնատման սպառնալիքը»,- հայտարարել է Նասրալահը:
«Հըզբոլլահ»-ի առաջնորդը նաև ընդգծել է, որ Սիրիայում հակամարտության ռազմական լուծումը հօդս է ցնդել, և այժմ շատ երկրներ կողմ են ճգնաժամի քաղաքական կարգավորմանը: Դրա հետ մեկտեղ Նասրալահը կարծում է, որ հակամարտության լուծման հաջորդ փուլում Ռուսաստանի դիրքորոշումը կուժեղանա:









































