Կարատե, ձյուդո և թայ-բոքս ուսումնասիրողները հաճախ հրաժարվում են քունգ-ֆուն որպես մարտարվեստ ճանաչել, քանի որ այն հիմնված է թատերականացման և սեփական, այլ ոչ հակառակորդի հակազդման վրա, գրում է mirfactov.com-ն:
Որոշ առումով դա ճիշտ է: Քունգ-ֆուի դասընթացները հիմնականում առանց հակառակորդի են անցկացվում, քանի որ նա երբեք չպետք է սպանվի, իսկ վարժությունների և շարժումների պոետիկ անվանումներն ակնարկում են, որ այն ավելի շատ մեդիտացիա է, քան մարտարվեստ:
Մինչդեռ, մերկ ձեռքերով փշրված կավե կճուճի և մարդու գլխի տարբերությունը մարդու կամքի մեջ է: Չնայած դրա առևտրայնացմանը՝ քունգ-ֆուն շարունակում է խորհրդավոր մնալ և մինչ այժմ էլ կիրառվում է մենաստաններում:









































