Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Չափազանց վատ լուր՝ Ռոբերտ Քոչարյանի համար․ նրան նոր մեղադրանք կարող է առաջադրվել

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեկ տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Ռոբերտ Քոչարյանն անցել է ընթացիկ բուժզննում ու չափազանցված կամ նույնիսկ իրականությանը չհամապատասխանող են որոշ ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, թե երկրորդ նախագահը հոսպիտալացվել է։

Դժվարանում եմ ասել՝ երեկվա բուժզննումով Քոչարյանը ցանկացել է իր շուրջ ինֆորմացիոն աղմո՞ւկ ստեղծել այսօր Երևանում մեկնարկած ԵՏՄ գագաթաժողովից առաջ, թե՞ տեղի ունեցածը սովորական պատահականություն է։ Համենյան դեպս, արդեն ակնհայտ է, որ իրականություն չդարձավ հին համակարգի ներկայացուցիչների մեկ այլ վարկած ևս, ըստ որի՝ Հայաստանի մայրաքաղաք այցելած Վլադիմիր Պուտինը այցելելու է մեկուսարան՝ իր ընկեր Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու համար։

Ամեն բան վկայում է այն մասին, որ Ռուսաստանի առաջնորդը Հայաստանում գտնվելու է ընդամենը մի քանի ժամ։ Իհարկե, այս փաստն առաջին հերթին պետք է անհանգստացնի Հայաստանի իշխանություններին, որոնք պաշտոնական Մոսկվայից ուղերձ են ստանում, որ Պուտինի երևանյան այցը որևէ առնչություն չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, հետևաբար՝ այսօր չի կարելի ակնկալել, որ տեղի են ունենալու Փաշինյան-Պուտին բովանդակային քննարկումներ՝ թեև կուտակված հարցերը բազմաթիվ են, որոնցից ոմանք հրատապ լուծումներ են պահանջում։

Մյուս կողմից՝ Պուտինի կարճատև այցն ակնհայտորեն ուղերձ  է նաև Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմին։ Ռուսաստանի առաջնորդը չի ցանկանում երկար ժամանակով Երևանում գտնվել ու թեկուզև ակամայից ներքաշվել ներհայկական օրակարգի մեջ։ Այս հարթության վրա կարելի է նույնիսկ կարծիք հայտնել, որ Պուտինն իրեն դուրս է դնում Հայաստանի ներքաղաքական համատեքստից, ինչն, անշուշտ, հիասթափեցնող լուր է երկրորդ նախագահի աջակիցների համար, որոնց հույսը հենց Ռուսաստանի առաջնորդն է։

Սակայն այս օրերին Ռոբերտ Քոչարյանը մտահոգվելու ավելի լուրջ պատճառ ունի, համենայն դեպս՝ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել նրա մեղադրանքի լրացմանը։

Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը: Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Նյուտոնի հայտարարությունը: Պարզվել է, որ հայտարարության մեջ նշվող տեղեկություններն առերևույթ վկայում են այն մասին, որ Պողոս Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Այսինքն առերևույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Ելնելով դրանից՝ Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ:

Ինքնին հասկանալի է, որ 18 տարի առաջ կատարված հրեշավոր վայրենությունը չէր կարող տեղի ունենալ առանց Ռոբերտ Քոչարյանի իմացության, ավելին՝ արժանահավատ է այն վարկածը, որ Պողոսյանը խոշտանգվել ու դրա հետևանքով մահացել է «Պռիվետ Ռոբ» արտահայտության համար։ Դատելով իրադարձությունների զարգացումից՝ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվելու։

Սակայն Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր վարույթի հարուցումը Քոչարյանին սպառնում է նաև քաղաքական պրոբլեմներով։ Պողոսյանը դաշնակցական էր ու տրմաբանական է ենթադրել, որ նրա սպանության գործով վարույթի բացմանը ամենաշատը սպասել է ՀՅԴ-ն։ Ավանդական կուսակցությունը կգնա Քոչարյանի՞, թե՞ ճշմարտության հետևից՝ ցույց կտան առաջիկա շաբաթների իրադարձությունները։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում