Վրաստանի ոչ խորհրդարանական ընդդիմությունը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել խորհրդարանի նախկին պատգամավոր Դմիտրի Լորտկիպանիձեին: Այս մասին գրում է Trend-ը:
Ապագա խորհրդարանական ընտրություններին 4 ընդդիմադիր կուսակցությունները ծրագրում են մասնակցել համատեղ:
«Եթե մենք ճիշտ պատասխանենք ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու սպասելիքներին, կարծում ենք՝ լուրջ հնարավորություն կա»,- ասվում է նրանց հայտարարության մեջ:
«Մենք կպայքարենք մինչ հաղթանակ և ամեն ինչ կանենք, որ ընտրություններն արտահայտեն բնակչության իրական տրամադրվածությունը»,- ասել է «Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն:









































