Saturday, 04 07 2026
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

«Բարսելոնա»-ի ֆուտբոլային ակադեմիայի 20 լավագույն սաները (լուսանկար)

Հեղինակավոր Bleacher Report-ը կազմել է կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլային ակադեմիայի՝ «Լա Մասիա»-ի լավագույն սաների ցուցակը: 20 լավագույններին ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

20. Ֆերնանդո Նավարո
Նավարոն «Լա Մասիա» է հաճախել 10 տարեկանից: 2000-2006 թվականներին հանդես է եկել «Բարսելոնա»-ի երկրորդ և հիմնական թիմերում: 2006 թվականին տեղափոխվել է «Մալյորկա», իսկ հիմա հանդես է գալիս «Սևիլիա»-ում:

20. Fernando Navarro

 

19. Միկել Արտետա
Արտետան 1997-2002 թվականներին հանդես է եկել «Բարսելոնա Բ»-ում: Երբեք խաղ չի անցակցրել հիմնական թիմում: 2002 թվականին «Բարսելոնա»-ից տեղափոխվել է ՊՍԺ: Այս պահին հանդես է գալիս Լոնդնոի «Արսենալ»-ում:

19. Mikel Arteta

 

18. Նայիմ
Այս ֆուտբոլիստը «Լա Մասիա»-ում հայտնվել է 12 տարեակնում: 1985-1987 թվականներին հանդես է եկել երկրորդ թիմում, իսկ 1987-ին կես մրցաշրջան է անցակցրել հիմանական թիմում, որից հետո տեղափոխվել է «Տոտենհեմ»: 2000 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

18. Nayim

17. Լուիս Գարսիա Սանզ
Գարսիան 1997-1999 թվականներին հանդես է եկել երկրորդ թիմի կազմում: Այնուհետև տեղափոխվել է «Վալյադոլիդ»: 2003 թվականին վերադարձել է «Բարսելոնա» և 1 մրցարջան անցկացրել առաջին թիմի կազմում: Անցած տարի ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

17. Luis Garcia Sanz

 

16. Սեսկ Ֆաբրեգաս
Ֆաբրեգասը, անշուշտ, «Լա Մասիա»-ի վերջին տարիների լավագույն ներկայացուցիչներից է: 1997-2003 թվականներին «Բարսլենոա»-ում անցկացնելուց հետո տեղափոխվում է «Արսենալ», հղկվում Արսեն Վենգերի ձեռքով և 2011 թվականին վերադառնում հարազատ ակումբ:

16. Cesc Fabregas

15. Պեդրո Ռոդրիգես
Պեդրոն դեռևս 26 տարեկան է, բայց արդեն Լա Լիգայի քառակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող: Ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: 2004 թվականից գտնվում է «Բարսելոնա»-ի համակարգում:

15. Pedro Rodriguez

14. Վիկտոր Վալդես
Վալդեսը «Բարսելոնա»-ի համակարգում է գտնվում 10 տարեկանից: Իր պրոֆեսիոնալ կարիերայի 12 տարիներին երբեք չի փոխել ակումբային գրանցումը: Դարպասապհը Իսպանիայի 6-ակի, Չմեպիոնների լիգայի եռակի հաղթող է: Ինչպես  նաև Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն: Դարպասապահը հայտարարել է այս ամառ  թիմը լքելու մասին:

14. Victor Valdes

13. Սերխի Բարխուան
Բարխուանը «Լա Մասիա»-ում է հայտնվել 1988 թվականին: 1993-2002 թվականներին «Բարսելոնա»-ի առաջին թիմի կազմում անցակցրել է 267 հանդիպում: Այդ ընթացքում 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, իսկ 1997 թվականին գավաթակիրների գավաթակիր: 2005 թվականին ավարտել է կարիերան:

13. Sergi Barjuan

12. Տիագու Մոտա
Ազգությամբ բրազիլացի ֆուտբոլիստը «Լա Մասիա» է ժամանել 17 տարեկանում 1999 թվականին: 1999-2000 թվականներին անցկացնելով «Բարսելոնա»-ում՝ Մոտան դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող: Իսկ արդեն 2010 թվականին Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել Միլանի «Ինտեր»-ի կազմում: Այս պահին հանդես է գալիս ՊՍԺ-ում:

12. Thiago Motta

 

11. Լուիս Միլյա
Միլյան «Բարսելոնա»-ի այն ֆուտբոլիստներից է, որի լավագույն տարիները անցել են Մադրիդի «Ռեալ»-ի մարզաշապիկով: Կատալոնական ակումբում հանդես գալով 1984-1990՝ թվականներին նա դարձել է Գավաթակիրների գավաթակիր:

11. Luis Milla

 

10. Ժերար Պիկե
1997 թվականին «Լա Մասիա» ժամանելուց և «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմերում 7 տարի անցկացնելուց հետո Պիկեն տեղափողվում է «Մանչեսթեր Յունայթեդ» և այնտեղ անցկացնում 4 տարի: 2007-2008 մրցաշրջանում Պիկեն «Յունայթեդ»-ի կազմում 28 հանդիպում է անցկացրել՝ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող: 2008 թվականից Պիկեն հանդես է գալիս կատալոնական ակումբում և դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող:

10. Gerard Pique

9. Իվան դե լա Պնեյա
Դե Լա Պնեյան «Լա Մասիա»-ին է միացել 15 տարեկան հասակում: 1998 թվականին «Բարսելոնա»-ի մարզիչ Լուի վան Գալի հետ ունեցած խնդիրենրի պատճառով տեղափոխվել է «Լացիո»: 2011 թվականին ավարտել է կարիերան: Նրա վերջին ակումբը եղել կատալոնական մյուս ակումբը՝ «Էսպանյոլ»-ը:

9. Ivan De La Pena

8. Սերխիո Բուսկետս
2008 թվականից Բուսկետսը համարվում է «Բարսելոնա»-ի առաջին թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Աշխատասեր կատալոնացին «Բարսելոնա»-ի հետ դարձել Իսպանիայի քառակի և Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող:

8. Sergio Busquets

 

7. Ալբերտ Ֆերեր
Ֆերերը «Բարսելոնա»-ի առաջին թիմում հանդես է եկել 8 տարի՝ 1990-1998 թվականներին՝ անցակցնելով 204 հանդիպում: Այդ ընթացքում դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն, իսկ 1992 թվակնին Չեմպիոնների գավաթակիր: Ներկայումս «Կորդոբա»-ի գլխավոր մարզիչն է:

7. Albert Ferrer

6. Գիլերմո Ամոր
Ամորը «Լա Մասիա»-ում է հայտնվել 8 տարեկանում: «Բարսելոնա»-ի առաջին թիմում խաղացել է 1987-1998 թվականներին: Դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն և Չեմպիոնների գավաթակիր:

6. Guillermo Amor

5. Կարլես Պույոլ
Պույոլը «Լա Մասիա» է ընդունվել 17 տարեկանում, որը ապագայում պետք է դառնար ակումբի պատմության լավագույն պաշտպաներից մեկը, թիմի ավագն ու խորհրդանիշը: Առաջին թիմում անցկացրած 15 տարիների ընթացքում 35-ամյա պաշտպանը դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն և 3 անգամ իր գլխավերևում է պահել Չեմպիոնների լիգայի գավաթը:

5. Carles Puyol

 

4. Պեպ Գվարդիոլա
Գվարդիոլան, անշուշտ, թիմի պատմության լավագույն ներկայացուցիչներից է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ: Խաղալով Յոհան Կրոյֆի ղեկավարության ներքո Գվարդիոլան դարձավ լավագույններից մեկը իր դիրքում: Որպես ֆուտբոլիստ՝ Գվարդիոլան կատալոնական ակումբում հանդես է եկել 1990-2001 թվականներին: Դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, ինչպես նաև Չեմպիոնների գավաթի հաղթող: Որպես մարզիչ՝ ակումբը գլխավորել ՝ 2008-2012 թվականերին՝ նվաճելով բոլոր հնարավոր և անհնարին տիտղոսները՝ այդ թվում Իսպանիայի չեմպիոն 3 անգամ, Չեմպիոնների լիգայի հաղթող 2 անգամ, ինչպես նաև աշխարհի ակումբային չեմպիոն 2 անգամ: Այս պահին գլխավորում է Մյունխենի «Բավաիա»-ին, որի հետ արդեն դարձել է Գերմանիայի չեմպիոն:

4. Pep Guardiola

3. Անդրես Ինիեստա
Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի համակարգում է գտնվում 1996 թվականից: Առաջին խաղը հիմնական թիմում անցկացրել է 2002 թվականին և մինչև օրս պաշտպանում է «կապտանռնագույններ»-ի պատիվ: 21-րդ դարի լավգույն ֆուտբոլիստներից մեկը «Բարսելանա»-ի հետ նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները: Բացի այդ Իսպանիայի հավաքաակնի հետ դարձել է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն: 2012 թվականին ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է Եվոպայի լավագույն ֆուտբլիստ:

3. Andres Iniesta

2. Չավի Հերնանդես
Չավին «Լա Մասիա»-ին է միացել 10 տարեկան հասակում, որը հետագայում պետք է դառնար թիմի խորհրդանիշներից և ֆուտբոլի պատմության լավագույն կիսպաշտպաններից մեկը: Հավատարիմ կատալոնացին «Բարսելոնա»-ի առաջին թիմում հանդես է գալիս 1998 թվականից և համարվում է ռեկորդակիր Իսպանիայի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով: Չավին նվաճել է ֆուտբոլում բոլոր հնարավոր և անհնարին տիտղոսները:

2. Xavi Hernandez

1. Լիոնել Մեսսի
Թվարկվածների մեջ Մեսսիի պատմությունը, թերևս, հայտնի է բոլոր ֆուտբոլասերներին:
2000 թվականին արգենտինական «Նյոլզ Օլդ Բոյզ»-ի երիտասարդ տաղանդը միացավ «Բարսելոնա»-ին: Առաջին թիմում արգենտինացին իր նորամուտը նշեց 2003 թվականին: Հենց առաջին խաղերում պարզ դաևրձավ, որ այս ֆուտբոլիստի անունը դեռ երկար է հիշվելու: Կանխատեսումները իրականացան: Լեո Մեսսին «Բարսելոնա»-ի կամզում նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները: Մեսսին ֆուտբոլի պատմության միակ խաղացողն է, որին հաջողվել է 4 տարի անընդմեջ դառնալ Ոսկե գնդակի դափնեկիր:

1. Lionel Messi

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում