ԵՄ-ն սպասում է, որ Ռուսաստանը զորքերը կհեռացնի Ուկրաինայի հետ սահմանից: Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ հատուկ հանձնակատար Քեթրին Էշթոնը, գրում է ITAR-TASS-ը:
«Իսկապես շատ կարևոր է, որ Ռուսաստանը ցույց տա դեէսկալացիա սկսելու մտադրությունը` հեռացնելով իր զորքերը: Ես հույս ունեմ, որ մենք դա կտեսնենք»,- ասել է Էշթոնը:
«ՆԱՏՕ-ն դեռևս չի հաստատել այն տեղեկությունը, որ զորքերը հեռացվում են»,- հավելել է նա:
Էշթոնն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է ուշադիր հետևել դեպքերի ընթացքին:







































