ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկրապահ» կամավորականների միությանը պետք է նոր վարչություն և վարչության նոր նախագահ։
Նա/նրանք, ովքեր իրապես ու մինչև վերջ չեն հասկացել, թե ինչ է սպայի պատիվն ու ուսադիրը, նա/նրանք, ովքեր ամբողջությամբ չեն ընկալել պետության և պետականության առջև իր/իրենց սրբազան պարտքը, պետք է շպրտվեն պատմության աղբանոցը և դուրս դրվեն որոշումներ կայացնողների շրջանակից։
«Ախպերությունը» պետականությունից, պետականության առջև պատասխանատվությունից վեր դասող մորթապաշտ դավաճաններին ներում-բեկում չի լինելու։










































