Մարիա Շարապովան մեկնել է Մեքսիկա՝ հանգստանալու: Երեքշաբթի պապարացիները լուսանկարել են նրան Կանկունի լողափում՝ ընկերուհու հետ: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
26-ամյա Շարապովան լողազգեստով է՝ մազերը բարձր հավաքած: Նրա հետ է եղել ընկերուհին, իսկ ընկերոջը՝ բուլղարացի թենիսիտին, ոչ ոք չի նկատել: Աղջիկները լողացել են, զբոսնել լողափով ու վայելել կոկտեյլներ:








































