Վրացական GHN լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Սթար» թերթը, հայտնում է, որ Վրաստանի քաղաքացիները Թուրքիայում ողջ-ողջ թաղել են իրենց հայրենակցուհուն, քանի որ վերջինս հրաժարվել է զբաղվել մարմնավաճառությամբ։
Այդ ամենը պարզել է Ռիզեի ոստիկանությունը, որի տեղեկատվությամբ՝ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիները կազմակերպել են հանցավոր խմբավորում, որը խաբեությամբ Թուրքիա է հասցնում վրացուհիներին և հարկադրում զբաղվել մարմնավաճառությամբ։
Հանցավոր խումբը ողջ-ողջ թաղել է մի վրացուհու, որը հրաժարվել է զբաղվել դրանով։ Գործի կապակցությամբ ձերբակալվել է մի քանի մարդ։ Վրաստանի երկու քաղաքացիներ ազատազրկվել են 6 և 3 տարի ժամկետներով։









































