Ժողովուրդը անհամբեր սպասում է վարչապետ Փաշինյանի այցին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարբեդյանը:
«Խանդավառություն կա, որ մեծ քանակությամբ մարդ կմասնակցի հանրահավաքին: Ուզում ենք վարչապետին տեսնել, մոտիկից շփվել: Ակնկալիքները շատ են, պետք է տեսնենք որպես սփյուռքահայ ինչ կարող ենք անել, որպեսզի հայրենիքում կյանքի որակը բարձրացնենք:»,-նշեց Գարբեդյանը:
Գարբեդյանի կարծիքով՝ Սփյուռքը չի գոյատևի, եթե չունենանք հզոր հայրենիք: