Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

«Տիգրան Սարգսյանը վերջացած չէ». Կայծ Մինասյան

Քաղաքագետ, Ֆրանսիայի ռազմավարական hետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի կարծիքով՝ վարչապետի հրաժարականը, ինչպես միշտ, երկու պատճառ ունի՝ մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին, թեև այսօրվա աշխարհում ներքին և արտաքին տարբերություններ չկան:

«Վստահ եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտածված ձևով ամեն ինչ արեց, որպեսզի այդ հրաժարականը տրվի, որովհետև գիտեր՝ այլևս անկարելի է այդպես շարունակել թե՛ ներքին, թե՛ արտաքին պատճառներով»,- ասաց Կայծ Մինասյանը:

Ներքին պատճառներից է, ըստ նրա, քաղաքացիական ընկերային շարժման ակտիվացումը, որին միացան ընդդիմադիր ուժերը: Արդյունքում սկսվեց նոր գործընթաց, և նախագահն այնպես արեց, որ Տիգրան Սարգսյանին այլ ելք չէր մնում, քան հրաժարականը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ երկրորդ պատճառը արտաքին է. «Թեև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկզբից ևեթ դեմ էր, որ Հայաստանը միանար ՄՄ-ին, սակայն մի քանի օր առաջ միայն՝ իմանալով, որ հրաժարական է տալու, ՀՀԿ տնտեսական համաժողովին հայտարարեց, որ շատ բացասական նշաններ կան ՄՄ-ում, և սա ցույց է տալիս հրաժարականի պատճառներից մեկը»,- ասաց Կայծ Մինասյանը՝ հավելելով, որ արտաքին առումով կան Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններ՝ կապված Ղարաբաղի խնդրի հետ:

Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանը վերջացած չէ, քանի որ նա երաշխավորում է դեպի Արևմուտք ուղղությունը, և իբրև Կենտրոնական բանկի նախկին նախագահ՝ բավական վստահություն ունի Արևմուտքում:

Նրա խոսքով՝ այս քայլով Սերժ Սարգսյանը Մոսկվային ցույց տվեց, որ ՄՄ-ն ընթացքի մեջ է: Այս քայլով նա նաև նպատակ ունի կտրել կապը քաղաքացիական ընկերային շարժման և ընդդիմադիր ուժերի միջև. «Չմոռանանք մի բան, որ պարտադիր կուտակայինի դեմ շարժումը ցույց տվեց, որ «Դեմ եմ» շարժումն ու ընդդիմադիր ուժերը համագործակցում են, և որպեսզի այդ կապը կտրի, Սերժ Սարգսյանը այնպես արեց, որպեսզի Տիգրան Սարգսյանը հրաժարական տա, այդ շարժումը տկարանա, և նա հետ շրջի ներքին քաղաքական գործընթացը:

«Բայց լավ է այն, ինչ պատահեց, քանի որ սա նշանակում է, որ հասարակությունը երբ պաշտպանում է իր իրավունքը, արդյունքը միշտ կա: Հասարակությունը ինքը կարող է որոշել իր ճակատագիրը, և դա գիտեն թե իշխանությունը, թե ընդդիմադիր ուժերը, և հասկանում են, որ հասարակությանը պետք է ավելի կարևորություն տալ: ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքները վերցնելով իրենց ձեռքը՝ եկան ցույցի նոր գաղափարներով, նոր լոզունգներով, և այս նոր իրավիճակը հույս է, որ հասարակության մեջ նոր շունչ կա. սա շատ դրական քայլ է»,- ասաց Կայծ Մինասյանը:

Նրա խոսքով՝ այժմ կարևոր հարցն այն է, թե ով կլինի հաջորդ վարչապետը, որ կարողանա թե՛ Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի հետ մեկ սեղանի շուրջ նստել: Ճիշտը, ըստ նրա, անկախ վարչապետ ունենալն է, անկախ կուսակցական պատկանելությունից, ով իսկապես կփոխի քաղաքական իրավիճակը:

«Կարծում եմ՝ Հայաստանը հիմա կարիք ունի այդպիսի փոփոխությունների»,- հավելեց Կայծ Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում