Ֆրանսիացի գիտնականները համարում են, որ առավել համեղ կարող է լինել սենյակային ջերմաստիճանի շամպայնը։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Ռեյմսի համալսարանի (Շամպայն-Արդեն) հետազոտությանը։
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ պղպջակները շամպայնի մեջ երկար են մնում, եթե խաղացկուն ըմպելիքի ջերմաստիճանը լինում է մոտավորապես 18 աստիճան։ Պղպջակների թիվը կարևոր է համի համար, որովհետև դրանք լավացնում են համը՝ արձակելով ածխաթթու գազ և բերանում ակտիվացնելով սենսորային ռեցեպտորները, ասվում է հոդվածում։










































