Ապրիլի 6-ին HBO հեռուստաընկերությամբ կմեկնարկի ժամանակակից հայտնի սերիալներից մեկի՝ «Գահերի խաղի» 4-րդ սեզոնի ցուցադրումը՝ հայտնում է NEWSru Israel-ը:
4-րդ սեզոնի կարգախոսը՝ «Բոլոր տղամարդիկ պետք է մահանան», հանդիսատեսին, որոնք չեն կարդացել գրքի համանուն շարքը, ակնարկում է, որ այդ սեզոնում մահից կարող են չխուսափել անգամ ամենագլխավոր հերոսները:
Հայտնի սերիալի 4-րդ սեզոնը բաղկացած է լինելու 10 սերիայից, իսկ սյուժեի հիմքում ընկած են իրադարձություններ, որոնք նկարագրված են Ջորջ Մարտինի 3-րդ գրքի 2-րդ մասում:
Սերիալի հեղինակների խոսքով՝ նոր սեզոնը լինելու է առավել դինամիկ, քան նախորդները:









































