Грузия Online-ի փոխանցմամբ՝ Զբոսաշրջության ազգային գործակալությունն աշխատում է Վրաստանում զբոսաշրջության նոր տիպի զարգացման վրա։ Խոսքը գնում է MICE-ի (The Meetings, Incentives, Conventions and Exhibitions) մասին (հանդիպումներ, խրախուսական տուրեր, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ)։
Նշվում է, որ MICE (գործարար) զբոսաշրջությունը զբոսաշրջային այնպիսի ուղղություն է, որը կողմնորոշված է դեպի խոշոր կազմակերպչական կորպորատիվ և պրոֆեսիոնալ տուրեր։ MICE զբոսաշրջությունը հիմնականում իրենից ներկայացնում է ինչ-որ կոնկրետ թեմայի շուրջ պլանավորված և նախապես լավ հաշվարկած միջոցառում (օրինակ՝ հոբբի, մասնագիտություն կամ կրթական թեմա)։









































