ԱՄՆ-ը դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը տիեզերական ոլորտում՝ բացառությամբ Միջազգային տիեզերակայանի նախագծի: Այս մասին հայտնել է ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը:
«Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շարունակվող խախտումները՝ NASA-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ պայմանագրերի մեծ մասը»,- NASA-ի հաղորդագրությունն է մեջբերում ITAR-TASS-ը:
NASA-ն մտադրություն է հայտնել հնարավորինս շուտ ավարտին հասցնել սեփական տիեզերանավի կառուցումն ու Միջազգային տիեզերակայան ամերիկացի տիեզերագնացների ուղարկման գործում ազատվել Ռուսաստանից ունեցած կախվածությունից:
Որոշ փորձագետների կարծիքով՝ համապատասխան բյուջետային ֆինանսավորման առկայության դեպքում նման տիեզերանավը կարող է կառուցվել 2017-ին:









































