Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարելու մասին հարցը:
«Եթե այս հարցերը շարունակվեն լուծվել վարչական դատարանների միջոցով… Պետությունը 5000 դրամ տուգանքը վերադարձնելու համար ծախսում է մոտավորապես 70 հազար դրամ: Սա բյուջետային միջոցների վատնում է»,- հայտարարեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այս օրինագիծը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար. «Բայց սրա ընդունումը էապես կբարելավի որակը դատական համակարգում և էապես կբարձրացնի ոստիկանությունում՝ վարչական ակտերի վիճարկման հնարավորությունը վերադարձելիության կարգով»:
Մանրամասները՝ տեսանյութում: