Ռուսաստանցի դերասան և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը բժշկական օգնության է դիմել, հայտնում են լրատվամիջոցները:
REN TV հեռուստաընկերության տվյալներով, Գալուստյանը շտապօգնություն է կանչել և դժգոհել երկարատև փսխումից և թուլությունից:
Արտիստը բժիշկներին բացատրել է, որ նախօրեին ճաշին ծովամթերք է կերել, հայտնում է հեռուստաալիքը:
Հստակեցվում է է, որ դերասանը հոսպիտալացված չէ: