Չորեքշաբթի օրը Թուրքիայի սահմանադրական դատարանը վճռել է, որ Twitter միկրոբլոգների ծառայության արգելափակումը խախտում է հայց ներկայացնողների իրավունքները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Սահմանադրական դատարանը կարգադրել է անհապաղ հանել արգելափակումը: Վճիռն ուղղվել է Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններ:
Հենց վերոնշյալ կազմակերպություններն էին կարգադրել արգելափակել միկրոբլոգների ծառայությունը:







































