Լիբանանի Բեքաա հովտում, որը սահմանակից է Սիրիային, 4 ական է պայթել: Տեղի «Ալ-Նահար» թերթի էլեկտրոնային տարբերակը հայտնում է, որ պայթյունների ձայները լսելի են եղել Նաբի-Օսման և Էլ-Լյաբվե քաղաքներում, որոնց բնակչության մեծ մասը շիաներ են:
Պարբերականի տվյալներով՝ ականներն արձակվել են Սիրիայի տարածքից անհայտ զինյալների կողմից: Զոհերի և ավերածությունների մասշտաբի մասին տեղեկություն չկա:
Նաբի-Օսմանի և Էլ-Լյաբվեի բնակիչները հիմնականում աջակցում են շիա «Հզբոլլահ» խմբավորմանը, որի զինյալները մասնակցում են Սիրիայի պատերազմին՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի կողմից:





































