Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի խայտառակություն է, և ես ուրախ եմ, որ չեմ մասնակցել այն համաձայնությանը, որ տեղի է ունեցել իշխող ուժի և ընդդիմության միջև»,- հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը և հավելեց, որ որևէ հիմնավորում չկա, թե ինչու է այս նախագծից հանվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային կարգը:
Նրա խոսքով՝ այդ կերպ քաղաքականացվել է հանձնաժողովի ամբողջ կազմը և վտանգվել հանձնաժողովի անկախությունն ու անաչառ գործունեությունը:
Նա նշեց, որ քաղհասարակության ներկայացուցիչները բարձրացրին փաստարկված մտահոգություններ. «Եվ արդարադատության նախարարությունը հրապարակային կերպով ստանձնեց հանձնառություն մշակելու օրենքի նոր նախագիծ՝ հիմնված մասնագիտացված քաղհասարակության հետ քննարկումների հիման վրա՝ շեշտը դնելով մրցութային խորհրդի պահպանման հարցին»:
Պատգամավորը կառավարության ներկայացուցչին խնդրեց հայտնել, թե ինու է նախարարությունը փոխել իր այս տեսակետը:
«Ենթադրենք հանձնաժողովում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի կամ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ կապված հնարավոր որևէ հարց: Այս նախագծով ի՞նչ երաշխիքներ եք տեսնում, որ հանձնաժողովի անդամները զերծ կմնան քաղաքական և կորպորատիվ նեղ շահերից և կաշկանդված չեն լինի կայացնել օբյեկտիվ և անաչառ որոշում»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































