Thursday, 04 06 2026
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Մայրաքաղաքում ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը

Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու նպատակով, Երևանի 60 բանուկ խաչմերուկներում և կանգառներում արդեն ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարել է համաժամանակյա ռեժիմով շարունակել մոնիտորինգի աշխատանքները և իրականացնել մշտական վերահսկողություն:
«Անվտանգ քաղաք» հայեցակարգի շրջանակում քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագիր իրականացնել՝ մեկ ընդհանուր բազայում համատեղելով ոստիկանության և այլ կառույցների տրամադրության տակ գտնվող տեսախցիկները:

Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տեսախցիկներ են տեղադրվում նաև Երևանի մետրոպոլիտենում:
Հանձնարարվել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում և լուրջ ուշադրություն դարձնել մետրոյի սպասարկման որակին:

Անդրադառնալով ապօրինի, ժամկետանց և չգործող կրպակների ապամոնտաժման գործընթացին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքը, միաժամանակ շեշտելով, որ նոր կրպակների տեղադրման թույլտվություն չի տրվելու:
Զեկուցվել է, որ հուլիսի 1-ի դրությամբ մայրաքաղաքում արդեն ապամոնտաժվել է 893 ապօրինի, չգործող կրպակ:

Ֆինանսական մուտքերի մասով զեկուցվել է, որ անցած 6 ամիսների կտրվածքով բյուջեի կատարողականը սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի մասով կազմել է 93 տոկոս: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ ընթացքի մեջ են գույքային հարկերի բազայի ճշտումները, որոնց հիման վրա ևս ակնկալվում է ֆինանսական ցուցանիշների բարելավում:

Որոշակի տեղաշարժ է արձանագրվել աղբահանության և սանմաքրման ոլորտում հավաքագրումների մասով՝ պայմանավորված զգալի թվով տնտեսվարողների և անհատ քաղաքացիների պայմանագրային դաշտ բերելու հետ:

Անդրադառնալով մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագրին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել բակերի մաքրումը բնակիչների կողմից ապօրինի հողազավթած, ՙբոստանային՚ տարածքներից ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:

Նշված տարածքներում կտեղադրվեն «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված մարզագույք ու մանկական ժամանակակից խաղեր:

Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, այժմ լայն թափով բարեկարգվում են քաղաք մտնող գլխավոր մայրուղիները: Երևան-Աշտարակ, Երևան-Զովունի խճուղիների միջնաշերտն ու Արգավանդի խաչմերուկից դեպի մայրաքաղաք տանող Իսակովի պողոտայի հարակից տարածքները բարեկարգվելուց հետո, ամբողջությամբ կկանաչապատվեն ու կծաղկապատվեն: Ծրագրի համաձայն նշված տարածքները ապահովված կլինեն նաև ոռոգման նոր ցանցով:

Անդրադառնալով համատիրությունների գործունեությանն ու խնդիրներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած նրան, որ համատիրությունները բնակիչների կողմից կամավոր ստեղծված կառույցներ են, այսօր շատ բազմաբնակարանների սեփականատերեր տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ ողջ գործընթացը, սկսած գումարների հավաքագրումից մինչև ծախսերի արդյունավետ տնօրինում, պետք է վերահսկեն իրենք՝ շենքերի բնակիչները և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել արդյունավետ աշխատել համատիրությունների ղեկավարների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում