Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում 7 Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ ԽՎ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ, պատգամավոր Էլդար Իբրահիմովը։
Իբրահիմովի խոսքերով՝ Սոարեշն այդ մասին հայտնել է իրենց հետ հանդիպման ժամանակ. «Այդ պաշտոնում Սոարեշի նշանակումը դրականորեն է ընդունվել ադրբեջանական ու հայկական պատվիրակությունների կողմից, քանի որ նա ժամանակին եղել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը, այցելել է Ադրբեջան և Հայաստան, լավ ծանոթ է տարածաշրջանին և արդար մոտեցում է ցուցաբերում այնտեղ տեղի ունեցող գործընթացներին»։










































