Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

ԱՄՆ-ի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ առևտրի նախարարությունը աշխարհի ավելի քան տասը երկրներում գործող մի շարք ընկերություններ ներառել է սև ցուցակում: Այդ ցուցակում ընդգրկվել է նաև երկու ընկերություն Հայաստանից՝ «Մարկել» ՓԲԸ-ն և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԿՄԳՀԻ): «ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից» և վերաարտահանել առանց անհրաժեշտ արտոնագրերի: Անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որը ներառված է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում»,- ասված է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում այսօրվանից:

Այսպիսով, ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցության մասին փորձագիտական կանխատեսումները առարկայանում են: Եվ խնդիրը հայկական երկու ընկերությունները կամ նրանց գործունեությունը չեն. խնդիրը փաստն է ինքնին, որ ի դեմս հայկական ընկերությունների՝ լայն իմաստով Հայաստանը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում: Ակնհայտ է, որ սա քաղաքական որոշման արդյունք է, որն ունենալու է հետագա քաղաքական հետևանքներ:

Խնդիրն այն է, որ Հայաստանում մշտապես գործել են ընկերություններ, որոնք տարբեր ձևաչափերով համագործակցել են իրանական կողմի հետ: ԱՄՆ-ը բնականաբար մշտապես տեղեկացված է եղել այդ մասին, սակայն դրան վերաբերվել է լոյալությամբ՝ հաշվի առնելով Իրանի նշանակությունը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար: Այդ լոյալությունը կամ ամերիկյան լռությունը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների տվյալ փուլի արտահայտությունը և ինչ-որ իմաստով ԱՄՆ-ի անուղղակի աջակցությունը Հայաստանին: Այսօր, սակայն, իրողությունները փոխվել են, ԱՄՆ իշխանություններն արդեն «նկատում» են իրանական կողմի հետ հարաբերություններ ունեցող հայկական ընկերություններին: Իրավիճակի այս փոփոխության պատճառը, սակայն, արդեն պետք է փնտրել ոչ թե հայ-ամերիկյան, այլ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունը հայտարարեց, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ շրջադարձ չի լինելու, որ շարունակվելու է նախորդ իշխանության վարած արտաքին քաղաքականությունը: Հայտարարեց ու շարունակեց: Հայաստանն ավելի մխրճվեց ԵԱՏՄ կոչվող ակումբում, իսկ հայ-ռուսական հարաբերությունները նախկինի նման դարձան ռուսական շահի սպասարկման միջոց: Իսկ դրա ամենավառ վկայությունը դարձավ ռուսական մանդատի ներքո Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը, ինչին ԱՄՆ-ը շատ բացասաբար վերաբերվեց՝ պաշտոնապես ավելի զուսպ, փորձագիտական շրջանակների շուրթերով՝ ավելի անկեղծ արտահայտվելով, որ Հայաստանն այդպիսով աջակցում է Սիրիայում ԱՄՆ հակառակորդներ Ասադի ռեժիմին ու Ռուսաստանին: Հայաստանում, սակայն, որևէ մեկը լրջությամբ չվերաբերվեց այդ դիրքորոշումներին: Արդյունքը եղավ այն, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ամերիկյան այցից հետո ԱՄՆ-ը կրճատեց Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը, իսկ Արցախի օգնությունը փաստացի կասեցվեց: Այս քայլերը ԱՄՆ-ի պատասխանն էին առաջին հերթին սիրիական արկածախնդրությանը Հայաստանի ներքաշմանը: Եթե դրան գումարենք նաև Հայաստանում երբևէ կատարված ամենախոշոր ներդրման՝ «Ամուլսարի» նախագծի աշխատանքի դադարեցումը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:

Ինչ քայլեր կհետևեն իրանական պատժամիջոցների ցուցակում հայկական ընկերությունների ներգրավմանը, ինչպիսի այլ փոփոխությունների կենթարկվի ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ այս պահին դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ վերը նշվածը պետք է սթափեցնող ազդակ լինի Հայաստանի իշխանության համար, հայ-ամերիկյան հարաբերությունների առողջացման ուղղությամբ հայկական կողմը պետք է շոշափելի քայլեր կատարի՝ իրավիճակը էլ ավելի չսրելու նպատակով:

Այս առումով չափազանց կարևոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ամերիկյան այցը, որի օրակարգը դեռ չի հրապարակվել: Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի այդ այցի ընթացքում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու և հայ-ամերիկյան հարաբերություններում առաջացած կնճիռները հարթելու համար:

Իշխանության գալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նշանային քայլեր է արել հայ-ամերիկյան հարաբերությունների հետ կապված: Ուղիղ մեկ տարի առաջ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել է հայ-ռուսական հումանիտար առաքելության գաղափարի մասին, ինչը մի քանի ամիս անց իրականություն է դարձել, ԱԺ-ում հանդիմանել է ԱՄՆ-ին հայկական հեղափոխությանը համարժեք չարձագանքելու համար, իսկ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած պետության ղեկավարն է:

ԱՄՆ-ը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին՝ առայժմ երկու հայկական ընկերություն ներառելով սև ցուցակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում