Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ի՞նչ էր անում Օգանովսկին Քոչարյանի «պադվալում»

Ղրղըզստանի իրավապահները լքել են այն գյուղը, որտեղ ներկայումս գտնվում է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։

Իրավապահ ուժերը երեկ անհաջող փորձ էին ձեռնարկել ձերբակալելու նախկին նախագահին, ինչի հետևանքով իրավապահներից մեկը զոհվել է, 45 մարդ հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով։

Ղրղըզստանում, ըստ էության, ոչ պետական վիճակ է․ իրավապահները չեն կարողանում կալանավորել նախկին նախագահին, որը մեղադրվում է հանցագործության մեջ։ Նման վիճակը հետևանք է մի շարք գործոնների, բայց նաև այն հանգամանքի, որ Կենտրոնական Ասիայի այս երկրի հասարակությունը կոնսոլիդացված դիրքորոշում չունի Աթամբաևի կամ նրա կատարած հանցագործությունների մասով։

Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ է ու՝ բարեբախտաբար։

Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չի կարող դիմադրել իրավապահ մարմիններին կամ խոչընդոտել քննությանը։ Այս հարցում, ինչպես ցույց տվեց փորձը, նրան չեն փրկում անգամ մեծ փողերն ու ռուսական կապերը։ Հակառակը՝ Հայաստանի հասարակությունը կոնսենսուս ունի Քոչարյանին քրեական հետապնդման ու պատասխանատվության ենթարկելու հարցում։

Փոխարենը՝ հին համակարգի ներկայացուցիչները Հայաստանում զբաղված են քարոզչական մանիպուլյացիաներով՝ իշխանության դեմ հրահրելով «հիբրիդային պատերազմ»՝ ռուսաստանյան որոշակի սեգմենտների աջակցությամբ։

BBC-ի ռուսական ծառայությունը երեկ հետաքննական նյութ էր հրապարակել, որտեղ պնդում էր արվում, որ Մարտի 1-ի սպանություններն իրականացրել է Ղարաբաղից բերված ջոկատը՝ գեներալ Սամվել Կարապետյան-Օգանովսկու գլխավորությամբ։ «Մենք այս տեղեկությունը չէինք հրապարակի, եթե կասկածներ ունենայինք այդ փաստաթղթի հավաստիության ու ծագման վերաբերյալ»,- պնդում են հեղինակավոր կայքի պատասխանատուները՝ այսպիսով հաստատելով իրենց վարկածը։

Հայաստանում գրեթե բոլորը հավատում են BBC-ի բացահայտումներին, ավելին՝ դրանք նույնիսկ բացահայտումներ չեն, որովհետև արդեն տասը տարի է՝ մեր հասարակությունը տեղյակ է, որ Մարտի 1-ի սպանդին մասնակցել են նաև Արցախից բերված զինվորականներ։ BBC-ի անդրադարձի առանձնահատկությունն այն է, որ տեղեկատվությունը մատուցվում է փաստաթղթավորված, այլ խոսքով՝ նյութի հեղինակները հղում են անում նախաքննության փաստաթղթերի վրա։

Չնայած այս հանգամանքին՝ Քոչարյանի պաշտպանական թիմը կրկին գործի է դրել մանիպուլյացիոն հնարքներ։ Մեզ ներկայացված գործի նյութերում չկա գոնե մեկ ցուցմունք, որը կհաստատի BBC-ի ռուսական ծառայության պնդումները՝ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Քոչարյանի փաստաբանները հստակեցնում են՝ նյութի բովանդակությունից ընկալելի էր, որ խոսքը Արցախի գեներալ-մայոր, Օգանովսկի մականվամբ հայտնի Սամվել Կարապետյանի հարցաքննության մասին է, բայց վերցված է միայն գեներալին ուղղված հարցերը և ոչ դրանց ի պատասխան հնչեցված հերքումները:

Այն, որ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, որ Կարապետյանի ջոկատը տեղակայված է եղել նախագահականի նկուղում և նրանց այցելել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ամբողջությամբ քննիչների հարցերն են, որոնք, ըստ գործով մեղադրյալ Քոչարյանի փաստաբանների, բոլոր վկայություններում հերքվել են։ Հարցը, թե արդյոք Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում հերքել է նաև փաստը, որ այդ օրերին զորքի հետ միասին եղել է Հայաստանում, փաստաբանները թողնում են անպատասխան:

Մինչդեռ՝ հենց սա է հիմնական հարցը։ Եթե Օգանովսկին իր ջոկատով եղել է Երևանում, ապա նախաքննության մարմնի վարկածը ոչ միայն ճշմարտանման է, այլ նույնիսկ օբյեկտիվ է՝ տրամաբանորեն ու իրավական հարթության վրա։

Օգանովսկին ու նրա ջոկատն ինչո՞վ էին զբաղված Քոչարյանի «պադվալում»՝ հումանիտար առաքելությա՞մբ, թե՞ հնագիտական պեղումներով։

Արդեն միայն այն փաստը, որ Քոչարյանը Սահմանադրության խախտումով զորքն օգտագործել է ցույցերը ցրելու, հասարակությանն ահաբեկելու համար՝ սահմանադրական կարգի տապալում է։ Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն Արցախից բերված զորքի կարիքը ֆիզիկապես չէին ունենա։

Օգանովսկին ու նրա ջոկատը Երևան կարող էին բերվել ընդամենը մեկ «առաքելությամբ»՝ Քոչարյանն ու Սարգսյանը վստահ չեն եղել, որ հայաստանցի ուժայինները կրակելու են ժողովրդի վրա։ Բնավ չենք ուզում «հայաստանցի-ղարաբաղցի» անջրպետ մտցնել․ դա արել են ղարաբաղյան ծագումով Հայաստանի նախկին նախագահները՝ Հայաստանի ու Արցախի ժողովրդին ահաբեկելով քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկու բանդաներով, որոնք ավելի անկաշկանդ գործել են Ղարաբաղի տարածքում։ Այսպես է ամբողջացել, այսպես կոչված, ղարաբաղյան կլանը, որն ընդհանուր ոչինչ չունի Արցախի հերոսական ժողովրդի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում