Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Տարբեր շահերով փոխկապակցված անձինք լուրջ դիմադրություն են ցույց տալիս, որի հիմնական առանցքը Մարտի 1-ի գործն է

«Փաստաբանների ակցիան քաղաքական է։ Նախաձեռնող խմբում են նախկին ռեժիմի ներկայացուցիչներ և Քոչարյանի գործին առնչվող փաստաբաններ։ Այն խումբը, որոնք այս գործով ներգրաված չեն՝ մոլորության մեջ են գտնվում»,-«Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկման ժամանակ ասաց փաստաբան Լուսինե Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ Դավիթ Գրիգորյանի գործին արձագանքում են նաև որոշ դատավորներ, և եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք որոշակի կապ։

Քննարկմանը մասնակից փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը համակարծիք չէ, որ այս ակցիան փաստաբանական համայնքը բաժանել է երկու մասի։ Նրա խոսքերով՝ այս ակցիան, վտանգավոր լինելով հանդերձ, որոշակի առումով նաև օգտակար է, քանի որ այն վեր է հանում իրականությունը, թույլ է տալիս տարբերել թացը չորից։ «Բայց այս պարագայում կան այսպես ասած՝ ստորգետնյա ջրեր, որոնք գուցե առաջին հայացքից տեսանելի չեն, առաջին հայացքից շատ անկեղծ ու ազնիվ մղման տակ ներկայացվում են, բայց որոշակի հետահայաց վերլուծության տակ դրանք ակնհայտ են դառնում»,- ասաց Եգորյանը՝ հավելելով, որ առկա պրոցեսների որոշակի մասը դեռ տեսանելի չէ. «Դրա համար մենք կարող ենք մի ճակատային գիծ քաշել. գծի մի կողմում Մարտի 1-ի գործն է, ժողովուրդն է՝ իր կողմից բերված իշխանությամբ, իսկ մյուս կողմում գոյություն ունեն խմբեր, որոնք իրար հետ փոխկապակցված են, կամ դեռևս կողմնորոշված չեն, բայց գտնվում են որոշակի ազդեցության տակ։ Շատ կարևոր է հասկանալ, որ ճակատի մյուս կողմը միայն այն տեսանելի հատվածը չէ մարդկանց, որոնք տարբեր առիթներով երևում են, խոսում են, պաշտպանի դեր են ստանձնում, Քոչարյանին քաղաքական հալածյալ են ներկայացնում։ Ճակատի մի կողմում կա նաև պետական համակարգի մի մասը, որը ընդգրկում է ինչպես գործադիր, այնպես էլ դատական իշխանության ճյուղերը։ Հենց այս քողարկված հատվածն է, որն իրականացնում է խորքային պայքարը՝ ընդդեմ այն պրոցեսների, որոնք անհրաժեշտ են մեր վերականգնված ժողովրդավարական իշխանության համար։ Այս պրոցեսը շատ վտանգավոր է պետության համար»։

Եգորյանը անդրադարձավ նաև Վերաքննիչ դատարանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի սենյակում խուզարկության թույլտվության վերաբերյալ որոշման բեկանմանը, Մարտի 1-ի գործով սպանության մեղադրանքով Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցի փոփոխությանը։ Մեր զրուցակիցների խոսքերով՝ դեռևս գործ ունենք սաբոտաժի հետ։ Գործում է շղթա, շղթայի մասերը դատական համակարգում են, իրավապահ մարմիններում են, որոնք գործում են. «Սա նորություն չէ, սրա մասին խոսում էր վարչապետը։ Սրանք պրոցեսներ են, որոնք տարբեր խնդիրների լուծման արգելակ են հանդիսանում։ Սա շատ վտանգավոր դիմադրության օղակ է, որը գնալով բյուրեղացել է։ Եվ այսօր մի խումբ տարբեր շահերով և կապերով փոխկապակցված անձինք, հնարավորինս համակարգված աշխատանքով, լուրջ դիմադրություն են ցույց տալիս, և դիմադրության հիմնական առանցքը Մարտի 1-ի գործի զարգացումներն են և գործի լիարժեք և արդյունավետ քննությանն ուղղված ջանքերն են»,- ասաց Եգորյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում