«Սևան ստարտափի» անցկացման հարցում ի՞նչ դերակատարություն ունի Բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ «Սևան ստարտափը» հնարավոր եղավ վերածել մի կենտրոնական իրադարձության՝ ազդարարելով նոր նախարարության աշխատանքի սկիզբը, որը նաև զուգորդվում էր աջակցման և ֆինանսավորման մեխանիզմներով, որոնք վարչապետի հանձնարարությամբ և կառավարության մասնակցությամբ կարողացել ենք ստանալ:
Նախարարը նշեց, որ նախարարությունը երեք ուղղությամբ է աշխատելու, որոնց թվում՝ «տնտեսության բոլոր ոլորտների թվայնացումը, ներառյալ կառավարության թվային օրակարգը»: Կարևոր խնդիրն է՝ ոլորտի «ամենապրոֆեսիոնալներին ընդգրկել նախարարության ծրագրերն իրականացնելու նպատակով՝ թե՛ ֆիլտրելու, թե՛ առաջնահերթություններն ընտրելու տեսանկյունից»:
Մանրամասները՝ տեսանյութում։