Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Նիկոլ Փաշինյանն անցած մեկուկես տարիներին ձախողել է այդ առաջադրանքի կատարումը. Արման Բաբաջանյան

Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն Հայաստանը դեռևս սպասում է հիմնարար, արմատական փոփոխություններ: Քաղաքական համակարգը շարունակում է մնալ դեգրադացված, խորհրդարանի դերը հասցվել է նվազագույնի, իսկ տնտեսության շարժիչ ուժը շարունակում է մնալ օլիգարխիան:

Անցած մեկուկես տարիների ընթացքում, այո կատարվել են փոփոխություններ, սակայն դրանք կրել են առավելապես ցուցափեղկային, մակերեսային բնույթ: Խորքային առումով սակայն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համակարգերը շարունակում են գործել նախկինից եկող իներցիայով՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Քաղաքական համակարգի ամենամեծ ինստիտուցիոնալ արատը սուպերվարչապետական համակարգն է, որը վերցնելու խոստմամբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սակայն շատ արագ հարմարվեց դրան. այսօր Հայաստանն ապրում է Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական համակարգում: Մեր քաղաքական համակարգի մյուս ամենամեծ արատը խորհրդարանի դերի, նշանակության գրեթե զրոյացումն է:

Պառլամենտական կառավարման կարգ ունեցող երկրում խորհրդարանը չունի որևէ գործառութային նշանակություն, քաղաքականությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է խորհրդարանից դուրս, քաղաքական օրակարգը՝ իշխանության թեթև ձեռքով ձևավորվում է գործող իշխանության ու նախկին համակարգի դիմակայության տրամաբանությամբ, ինչն ամբողջությամբ դուրս է դնում Ազգային Ժողովը ընթացիկ քաղաքական գործընթացներից:

Այս պայմաններում առողջ, մրցակցային քաղաքական համակարգի մասին խոսակցություններն անգամ դառնում են ծիծաղելի: Այսպիսով, ունենք սուպերվարչապետական համակարգ, զրոյական նշանակություն ունեցող խորհրդարան, Ազգային Ժողովի պատերից դուրս ընթացող քաղաքական գործընթացներ և օլիգարխիկ տնտեսություն: Ճիշտ նույն պատկերը, ինչ նախորդ՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալով հանդես է եկել բազմաթիվ խոստումներով, որոնց մեծ մասը ոչ միայն չի կատարվել, այլ իշխանությունն անգամ ուղերձներ չի հղում, որ դրանք կարող են կատարվել: Սահամանադրական փոփոխություններ, սուպերվարչապետական համակարգի վերացում, Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, օլիգարխիկ տնտեսության ապամոնտաժում, բիզնեսի ու քաղաքականության սերտաճում…

Չկատարված խոստումների շարքը կարելի է շարունակել, սակայն նշվածները բավական են արտացոլելու համար այն պատկերը, որը նկարագրեցի վերևում:

Քաղաքական ու տնտեսական համակարգի նշածս բոլոր արատները տրված, բայց չկատրաված խոստումների հետևանքն են: Առանց քաղաքական համակարգի հիմնարար բարեփոխման, առանց մրցակցային քաղաքական համակարգի արմատավորման ու զարգացման, առանց բիզնեսի ու քաղաքականության իրական տարանջատման Հայաստանում հնարավոր չէ արձանագրել տնտեսական հաջողություններ:

Տնտեսական հեղափոխության մասին հայտարարած իշխանությունը պարտավոր է ձեռնարկել բարեփոխումներ առաջին հերթին քաղաքական համակարգում՝ ի դեմս Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունման, Սահմանադրական փոփոխությունների ու որպես դրա հետևանք սուպերվարչապետական համակարգի վերացման, բիզնեսի ու քաղաքականության սերտաճման վերացման ու օլիգարխիկ տնտեսության իրական կազմաքանդման ու ազատ մրցակցության արմատավորման:

Մինչև այս հիմնարար փոփոխությունների իրականացումը տնտեսական կյանքում չենք կարող ակնկալել ոչ միայն բեկումնային, այլ անգամ սովորական զարգացում: Հայաստանի տնտեսության զարգացման համար այդքան անհրաժեշտ օտարերկրյա ներդրումները կարող են կատարվել միայն քաղաքական ու տնտեսական առողջ միջավայրի առկայության պայմաններում:

Տնտեսությունն ու քաղաքականությունը կապված են օրգանական, դիալեկտիկական կապով: Այդպիսին է նաև այդ համակարգերի զարգացման միջև կապը: Եվ ուրեմն, առանց քաղաքական համակարգի բարեփոխման հնարավոր չէ տնտեսության իրական զարգացում: Նույն կերպ՝ առանց մրցակցային տնտեսության, առանց օլիգարխիկ համակարգի վերացման հնարավոր չէ ունենալ առողջ, մրցակցային քաղաքական համակարգ:

Հ.Գ. Արձակուրդի օրերին վարչապետի տարածած լուսանկարներից մեկում երևում է, որ Նիկոլ Փաշինյանն ընթերցում է աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի «Ինչպես են ձախողում պետությունները» աշխատությունը: Մեր հայրենակցի հիմնական թեզն այն է, որ տնտեսական իրական հաջողությունների հնարավոր է հասնել միայն քաղաքական համակարգի արմատական բարեփոխման ու առողջացման միջոցով:

Նիկոլ Փաշինյանն անցած մեկուկես տարիներին ձախողել է այդ առաջադրանքի կատարումը: Նա սակայն դեռևս հնարավարություն ունի Հայաստանը զերծ պահել ձախողված երկրների շարքին դասվելու տխուր հեռանկարից: Հուսանք՝ Աճեմօղլուի գրքի ընթերցանությունը կմոտիվացնի Նիկոլ Փաշինյանին այդ հարցում: Այլապես վաղը կարող է ուշ լինել:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2632078766822834/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում