Tuesday, 14 07 2026
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Հասարակության տրամադրությունները հակառակն են ցույց տալիս. ժողովուրդը հակված չէ Քոչարյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավակնում է աշնանը համախմբել արտախորհրդարանական ընդդիմությանը, թեժ աշուն է խոստանում և հայտարարում, որ գործող իշխանությունները հեռանալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով։ Դուք որևէ նախադրյալ տեսնո՞ւմ եք, որը կարող է ստիպել ժողովրդին դուրս գալ փողոց և համախմբվել Քոչարյանի շուրջ։

-Ես կարծում եմ, որ պետք է խոսել ոչ թե գնալուց, նոր իշխանության գալու մասին, այլ պետք է խոսել ծրագրից։ Եթե կա կոնկրետ ծրագիր, որը, որ կբերի տնտեսության զարգացման, ժողովրդավարացման, խոսքի աղքատության, գործարարների հեշտ աշխատանքի, դա ուրիշ բան։ Իսկ պարզապես խոսել ընդդիմության, թեժ աշնան և իշխանության գնալու մասին՝ առանց ծրագրի, ես դա լուրջ չեմ համարում։ Ես ցանկացած առաջարկության նայում եմ ծրագրով։ Եթե կոնկրետ ծրագիր ներկայացվի, և հասարակությունն ընդունի, որ դրանք համոզիչ են, ու կհամախմբվի, կընդունի այդ ծրագիրը, դա ուրիշ խնդիր է։

Բայց Ձեր կարծիքով՝ Քոչարյանը կարո՞ղ է դառնալ արտախորհրդարանական ընդդիմության համախմբող։ Կամ որքանո՞վ է հավանական Քոչարյանի շուրջ համախմբումն առհասարակ։

-Այսօրվա տրամադրությունները դա ցույց չեն տալիս։ Հասարակության տրամադրությունները հակառակն են ցույց տալիս, որ ժողովուրդը հակված չէ իրեն։ Ժողովրդի մոտ տրամադրվածություն չկա Քոչարյանին տեսնել որպես լիդեր, կամ հեղափոխություն անող։

Քոչարյանը տիրապետում է հսկայական ֆինանսական ռեսուրսի, և կարելի է ենթադրել, որ մի շարք կուսակցություններ հենց այդ պատճառով կարող են համախմբվել նրա շուրջ։

-Ֆինանսական ռեսուրսները, իհարկե, կարող են ազդեցություն գործել, ազդել մամուլի, հասարակական կազմակերպությունների, որոշ կուսակցությունների վրա, բայց ես չեմ կարծում, որ դրանք այնքան մեծ լինեն, որ որոշիչ դեր ունենան։ ՀՀ օրենքներով վերահսկվում է այդ գումարների ծագումնաբանությունը, աղբյուրները, հայթայթման եղանակները։ Այնպես չէ, որ այդ գումարները կարող են պարզապես հոսել մամուլի, կուսակցությունների կամ հասարակական կազմակերպությունների մոտ։ Օրենքով ցանկացած ծախս կանոնակարգված է, և պետությունը կարող է վերահսկել ու հասկանալ, եթե դա բարի նպատակների համար է, դրանք մաքուր գումարներ են, ուրեմն խնդիր չկա։ Իսկ եթե այդ գումարները քաղաքական դաշտն ապակայունացնելու համար են, որոշակի դիվիդենտներ հավաքելու համար են, ապա կարծում եմ, որ պետությունը դա թույլ տա։

Պարոն Հակոբյան, բայց Դուք տեսնո՞ւմ եք դժգոհության որևէ առիթ, որը կարող է իշխանությունների դեմ համախմբման պատճառ դառնալ։

-Ցանկացած երկրում էլ մարդկանց մի մասը ձգտում է ավելի լավ ապրելու։ Մի մասն էլ ձգտում է փոփոխությունների։ Մեր երկրում էլ որևէ բան բացառված չէ։ Մարդիկ ցանկանում են ավելի լավ ապրել, ավելի հեշտ ապրել, իսկ մենք անցումային որոշակի շրջանում ենք գտնվում, իսկ այդ շրջանում պրոֆեսիոնալներ են պետք, որոնք կկարողանան զարգացնել տնտեսությունը, աշխատատեղեր ստեղծել և մարդկանց դժգոհությունը ուղղել դեպի հեղափոխություն կատարած մարդկանց կողմը։ Իսկ եթե հեղափոխությունից հետո մարդը աշխատանք չունի, ապրում է նույն վատ սոցիալական պայմաններում, գյուղացին նախկինի պես իր հողի մեջ տանջվելով՝ չնչին եկամուտներ է ստանում, ապա նրա մոտ որոշակի դժգոհություն կարող է առաջանալ։ Դրա համար այնպիսի տնտեսական ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի յուրաքանչյուր մարդ ինքը զգա, տեսնի փոփոխությունը։ Օրինակ՝ երբ բյուջեն գերակատարվում է, գերակատարված գումարներն ուղղում են ԱԱԾ, ոստիկանություն, ՊԵԿ պարգևավճարների համար, և որևէ անգամ այդ գերավճարները չեն ուղղվել, ասենք, հարկատուին։ Օրինակ՝ ասեն՝ արի քո պարտավորությունների 0.1 տոկոսը նվազեցնենք։ Իսկ ԱՄՆ-ում, օրինակ, երբ բյուջեն գերակատարվում է, հիմնական հարկ վճարողների պարտավորությունները նվազեցվում են։ Չի կարելի սև և սպիտակի բաժանում անել։

Ձեր խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ եթե առաջիկայում լուրջ փոփոխություններ չլինեն, սոցիալական հողի վրա հնարավոր բողոքի ալիք, դժգոհություն բարձրանա։

-Գիտեք, մարդկանց պետք է կրթել, բացատրել, որ մարդիկ հասկանան, թե իրենց վատ ապրելը որտեղից է գալիս և ինչքան ժամանակ է պետք դա հաղթահարելու համար։ Մարդիկ պետք է առաջին հերթին քաղաքակրթվեն, հետո նոր արդարացի պահանջներ ներկայացնեն։ Իսկ քանի քաղաքակրթված չի ժողովուրդը, մեծ ակնկալիքներ, փոփոխություններ սպասել հնարավոր չէ։

Պարոն Հակոբյան, օրերս Գագիկ Ծառուկյանը Արմավիրում մարդկանց սննդով լցված տոպրակներ էր բաժանում։ Մենք սովոր ենք այդ տեսարանին նախընտրական շրջանում ականատես լինել։ Հիմա, որ ընտրություններ չկան, այդ քայլը ինչո՞վ է բացատրվում։

-Եթե չկան ընտրություններ, չկա մարդկանց ասելու որևէ բան, իհարկե, այդ քայլը զուտ բարեգործություն է, որը Ծառուկյանը միշտ անում է։ Արմավիրի այդ բարեգործությունն էլ հերթականներից մեկն էր։ Թե չէ, բերել դա կապել ինչ-որ բաների հետ, լուրջ չէ։

Ուրիշ բան, եթե ընտրությունների շեմին լիներ, դա ինչ-որ կերպ կկապվեր։ Բայց մարդը հիմա բարի գործ է անում, վատ բան ման գաք էլ, չեք գտնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում