Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը հայտնի օպերային երգչուհի, Մոսկվայի Բոլշոյի մենակատար Սվետլանա Կասյանին Թուրինյան պատանքի պատառներ է նվիրել:
Երգչուհին հիմնականում հանդես է գալիս Իտալիայում և եվրոպական այլ երկրներում:
Սվետլանա Կասյանը հուլիսի 24-ին նշում էր իր ծննդյան օրը, որն անցկացրել է Հռոմի պապի ընկերակցությամբ Վատիկանի Սբ Մարֆայի տանը, որտեղ մինչ օրս համեստ ապրում է Ֆրանցիսկոս Առաջինը՝ չցանկանալով տեղափոխվել պաշտոնական պալատ, հայտնում է «Նովայա գազետան»:
Ստանալով նվերը՝ Կասյանը հայտարարել է, որ «գիտակցում է» իր առաքելությունը և խոստացել է Մոսկվայում մատուռ կառուցել սրբության համար: Սակայն, մատուռը չի պատկանի Մոսկովյան պատրիարքությանը կամ այլ եկեղեցական իրավասության, այլ բաց կլինի բոլոր ուղղությունների քրիստոնյաների համար:
Թուրինյան պատանքն այն կտավն է, որով, ավանդության համաձայն փաթաթվել Է Հիսուս Քրիստոսի մարմինը խաչից իջեցվելուց հետո: 1984 թվականից Թուրինյան պատանքը Սուրբ Աթոռի սեփականությունն Է: