Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մարտի 24-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներին ու աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ դատավորներին:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. մարտի 20-ի հրամանագրով Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, իսկ Գևորգ Նարինյանը՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ինչպես բազմիցս նշել ենք, դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Դատավորների և աշխատակազմերի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մտահոգություն հայտնեց դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումների մասին և տեղեկացրեց, որ այս խնդրի շուրջ ստանում է հանրության դժգոհությունը: Վճռաբեկ դատարանի նախագահը նկատեց նաև, որ քիչ չեն դատական նիստերն ուշացումով սկսելու վերաբերյալ ստացված դժգոհությունները:

Գրանցվել են նաև դեպքեր, երբ դատական նիստի ընթացքում դատավորները թույլ են տվել դատավորին ոչ հարիր պահվածք: Արման Մկրտումյանը հորդորել է ցուցաբերել խիստ զգոնություն, առանձահատուկ ուշադրություն դարձնել ողջամիտ ժամկետների ու դատավորների վարքագծի կանոնների պահպանմանը: Նա վստահեցրեց, որ խիստ ուշադրությամբ է հետևելու այս խնդիրներին, որոնց խախտումներն անհանդուրժելի են:

Հանդիպման ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձավ ոչ միայն քաղաքացիների, այլև փաստաբանների արտահայտած դժգոհություններին, այն մասին, որ դատական ակտերը կողմերին տրամադրվում են ուշացումներով: «Ի՞նչ է նշանակում դատական ակտը կողմերին հանձնել ուշացումով: Սա արատավոր երևույթ է, որը խախտում է անձանց իրավունքները: Անհրաժեշտ է վերջ դնել այս անթույլատրելի երևույթին: Ուշացվում է նաև դատական ակտերի հրապարակումը Դատալեքս տեղեկատվական համակարգում, ինչը չունի որևէ տրամաբանական արդարացում: Խիստ հրահանգեք ձեր աշխատակազմերին, որ դատական ակտերը հրապարակվելուց հետո նույն պահին տեղադրվեն Դատալեքսում: Պետք է հնարավորինս արագ լուծել բարձրացված խնդիրները` հետագայում բացառելով նմանատիպ դժգոհությունները»,-ասել է Արման Մկրտումյանը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն էլ իր խոսքում նշեց, որ 2013թ-ին շուրջ չորս հազարով ավելացել են քրեական գործերի մինչդատական վարույթների գործերը: «Սա անշուշտ խոսում է այն մասին, որ թե քաղաքացիները և թե փաստաբաններն սկսել են ավելի վստահել դատարաններին: Նրանք բավարարված չլինելով քննչական ու դատախազական մարմիններից՝ արդարություն են փնտրում և գտնում դատարաններում: Ինչպես գիտենք՝ քննիչի որոշումը բողոքարկում են նախ դատախազին, իսկ հետո՝ դատարան: Ակնհայտ է, որ դատարանների նկատմամբ վստահությանը զուգահեռ բարձրացել է նաև հանրության իրավագիտակցությունը: Այս առումով անհրաժեշտ է պահպանել խիստ պրոֆեսիոնալ մոտեցում. քաղաքացին, ով դիմել է դատարան, պետք է վերջնական արդյունքում հասնի արդարության: Ակնհայտ է, որ դատական գործերի ավելացումներն էլ ավելի են ծանրաբեռնում դատավորներին, սակայն փաստ է, որ դա դատական համակարգի կայացվածության, արդյունավետության և հոգատար աշխատանքի արդյունքն է»,-նշեց Դավիթ Ավետիսյանը` հավելելով, որ ներկայումս քննարկվում է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հնարավորությունները:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում