Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 զինյալ:
Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ օդային հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում: Այս գործողությունների հետևանքով մինչ օրս ընդհանուր առմամբ սպանվել է 76 զինյալ: