Խոշորագույն ամերիկյան կինոընկերությունները, այդ թվում՝ Paramount Pictures-ը, Sony Pictures-ը, Universal-ը, 20th Century Fox-ը, հրաժարվում են ռուս դիստրիբյուտորներին Ղրիմում ֆիլմերի ցուցադրման իրավունք տրամադրել: Այս մասին ITAR-TASS-ի հետ զրույցում ասել է Շևչենկոյի անվան կինոթատրոնի տնօրեն Վլադիմիր Միրոշնիչենկոն:
Ղրիմը զրկվում է նոր ֆիլմերին ծանոթանալու հնարավորությունից՝ ասել է նա:
Արդեն հիմա Ղրիմի կինոթատրոնները վարձույթ չեն թողնում ֆիլմերը՝ ուկրաինացի դիստրիբյուտորների առաջարկած պայմանների պատճառով: Ըստ այդ պայմանների՝ ֆիլմի համար որպես գրավ պահանջվում է անշարժ գույք կամ ավտոմեքենա:
Նրա խոսքով՝ հարցումների համաձայն՝ հանդիսականների մոտ 35 տոկոսը դադարել է կինո գնալ:
Անցած շաբաթ Ղրիմի գրեթե բոլոր կինոթատրոնների ներկայացուցիչները որոշում էին ընդունել ստեղծել իրենց իրավունքների պաշտպանության ասոցիացիա: Նրանք ակնկալում են տարածաշրջանային և դաշնային իշխանությունների աջակցությունը՝ կինովարձույթի շուրջ առաջացած իրավական ցնցումները կարգավորելու համար:









































