Բժիշկներն անվանել են 5 դեղեր, որոնք, չնայած իրենց անարդյունավետությանը, մեծ պահանջարկ ունեն: Այս մասին հայտնել է medikforum-ը:
Այդպիսի դեղահաբերի մեջ են մտել անալգինը, բիսեպտոլը, կորվալոլը, վալիդոլը, լեւոմիցետինը:
Ըստ եղած տեղեկությունների, անալգինն ունի տարբեր ծանրության աստիճանի կողմնակի ազդեցություններ: ԱՄՆ-ում եւ եւրոպական երկրներում այս դեղորայքն արդեն արգելված է: Իսկ բիսեպտոլի հանդեպ շատ միկրոօրգանիզմներ արդեն իմունիտետ են ձեռք բերել, այդ իսկ պատճառով այն ոչ մի ազդեցություն չի թողնում:
Բացահայտվել է, որ կորվալոլը չի ազդում սրտի ցավերի վրա, իսկ վալիդոլը կարող է ազդել միայն որպես հագստացնող դեղ: Երկու դեղերն էլ կարող են կախվածություն առաջացնել:

Մասնագետներն արդեն բացահայտել են, որ լեւոմիցետինը, ի տարբերություն նոր սերնդի հակաբիոտիկների, շատ կոպիտ ազդեցության հակաբիոտիկ է, այդ պատճառով ավելի լավ է ընտրել ամենամեղմ տարբերակը:










































