Լինդսի Լոհանի կյանքի մասին փաստագրական շոուն նոր թափ է հավաքում:
Դերասանուհին, որը փորձում է ցույց տալ, որ նորմալ կյանքի է անցել, ըստ երևույթին, լուրջ խնդիրներ է ունեցել շոուում` այնքան, որ դրանք հարթելու համար անհրաժեշտ է եղել Օփրա Ուինֆրիի օգնությունը: Օփրան ստիպված է եղել Լինդսիի տուն գալ այ բանից հետո, երբ նրանից բողոքել է հեռուստաշոուի անձնակազմը: Նկարահանման խմբի անդամները պնդել են, որ Լինդսիի հետ բարդ է շփվելը, և նա չի կարողանում ճիշտ օգտվել սեփական ժամանակից:
Օփրան նույնիսկ մտածել է շոուից հրաժարվելու մասին:
Նկարահանումները Լինդսիի համար իսկական սթրես են եղել: Նա հայտարարել է, որ չգիտեր` ինչի է գնում` համաձայնելով նախագծին: Այս մասին նա անկեղծացել է Օփրայի հետ: Լինդսին կցանկանար, որ վերականգնողական կլինիկայից հետո տեսախցիկներն իրեն մի փոքր հանգիստ թողնեին:
«Դու ստեղծում ես այն քաոսը, որին սովոր ես` դրանում ներքաշելով մնացած բոլորին: Եվ ես պետք է իմանամ` դու ինքդ ինչ ես մտածում այդ կապակցությամբ: Ես իսկապես ցանկանում եմ, որ դու հաղթես, իսկապես: Եվ կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են, որ դա քեզ հաջողվի: Դու պետք է կենտրոնանաս նրանց վրա և ոչ թե այն մարդկանց վրա, ովքեր հրաժարվում են քեզ հավատալուց»,- ասել է Օփրան:
Օփրան նույնիսկ ուրախության արցունքների է հասցրել Լինդսիին` շնորհավորելով, որ նա արդեն բավական երկար ժամանակ է՝ սթափ վիճակում է:








































