Ամսեկան աշխատավարձով ամենաշատ քանակի բենզին կարող են գնել Լյուքսեմբուրգում, իսկ ամենաքիչը՝ Ուկրաինայում: Այս մասին գրել է РИА Новости-ն
Համաձայն գործակալության կատարած հաշվարկների, Լյուքսեմբուրգում միջին աշխատավարձ ստացող բնակիչներն իրենց աշխատավարձով միջինը կարող են գնել մոտ 2.9 հազար լիտր բենզին: Պատճառն այն է, որ այս երկրում վառելիքի գինն էժան է, իսկ աշատավարձն ամենաբարձրերից է Եվրոպայում:
Երկրորդ տեղում Նորվեգիան է, որտեղ բնակիչներն իրենց աշխատավարձով կարող են գնել 2.2 հազար լիտր: Հնգյակում են Ավստրիան, Իռլանդիան եւ Մեծ Բրիտանիան, որտեղ բնակիչների աշխատավարձը կբավականացնի ավելի քան 1.9 հազար լիտր բենզին գնելու համար:
Ըստ գործակալության տվյալների, Ռուսաստանը 16-րդ տեղում է Իտալիայի եւ Էստոնիայի միջեւ: Ռուսաստանցիներն իրենց աշխատավարձով կարող են գնել միջինը 927 լիտր բենզին: Վերջին տեղում հայտնվել է Ուկրաինան, որտեղ բնակիչները կարող են ձեռք բերել ընդամենը 279 լիտր վառելիք: Ընդ որում վառելիքն այս երկրում ամենաէժաններից է Եվրոպայու:
Ուկրաինայից բացի բեզինը քիչ մատչելի է նաեւ Բուլղարիայում, Ռումինիայում, Լատվիայում եւ Բելառուսում, որտեղ մարդիկ կարող են իրենց թույլ տալ ամսեկան 560 լիտր վառելիք: