«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որի նախագահը ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն է, այս տարի տեղի կունենա Յուրմալայում` չնայած Ուկրաինայի ճգնաժամին: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Յուրմալայի քաղաքապետ Գաթիս Տրուկսնիսին:
«Յուրմալան ոչ մի կերպ չի ցանկանում այս տարի հրաժարվել «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթից` չնայած աշխարհում ձևավորված դրությանը»,-ասել է Տրուկսնսիսը` ակնարկելով արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:







































