10 տարի մազերը չկտրած Օուեն Թոմասը Ուելսից որոշել է կտրել մազերը և վարսահարդարներին մի լավ չարչարել, գրում է The Daily Mail-ը:
Ծնողների խոսքերով՝ իրենց 14-ամյա որդին ցանկանում էր, որ մազերը երկարեն «սերֆերների պես» և հարազատների՝ մազերը կտրելու հորդորները չի լսել։ Տարիների ընթացքում նրա մազերը խճճվել ու ծռմռվել են: Աշակերտի «անզուգական» տեսքից դժգոհում էին անգամ ուսուցիչները, բայց տղան վախենում էր վարսահարդարներից և հրաժարվում էր մազերը կտրել նույնիսկ ծանոթ վարսավիրանոցում։
Որպեսզի տղան ստիպեն, որ մազերը կարգի բերի, ծնողները համոզեցին, որ սկզբի համար պետք է մաքուր սանրվածք անել։ Երեխայի հայրը համարում է, որ Օուենի որոշումը շատ «շատ համարձակ քայլ», հաշվի առնելով տղայի՝ վարսահարդարներից վախը: «Նա ուժեղ և վճռական տղա է», – ասում է հայրը:
Վարսահարդարը ցնցված էր: «Ես առաջին անգամ եմ տեսնում այդպիսի մազեր … Կարծես կարտոֆիլ մաքրելիս լինեի», – Բարսել Ջեյմս Ուիլյամսը նկարագրել է իր տպավորությունները:
Մասնագետը խոստովանեց, որ սկզբում վստահ չէր, որ կկարողանա հաղթահարել այդ խնդիրը: Սկզբից նա ազատվել է կարծրացած հատվածներից, որի տակ նկատվում էին բնական մազերը: Հոր խոսքերով, մազերը «դուրս եկան Զատկի ձվի կեղևի պես»:
Արդյունքը զարմացրեց ոչ միայն ծնողներին, այլև տղային: Նա լսեց վարսավիրի խորհուրդները, և համաձայնվեց մազերը խնամել, որ գեղեցիկ ու երկար մազեր աճեն։









































