Ավելի քան երեք տասնամյակ շարունակ հանրաճանաչ Մինի Մաուսին հնչյունավորած դերասանուհի Ռասի Թեյլորը մահացել է 75 տարեկան հասակում, հաղորդում է BBC News-ը:
Walt Disney ընկերությունում հայտնել են, որ Թեյլորը մահացել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում:

Նրա մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:
Ռասի Թեյլորը 1986 թվականից մուլտհերոսների է հնչյունավորել: Նրա աշխատանքներից են «Սիմփսոնները» մուլտսերիալից Բարթ Սիմփսոնի դասընկերոջ՝ Մարտինի ձայնը:
Դերասանուհին ամուսնացած էր Միկի Մաուսին հնչյունավորած Ուեյն Էլվայնի հետ, որը մահացել է 2009 թվականին:









































