Friday, 03 07 2026
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Մերժել ենք Սերժին, որ վայելենք նրա հաճույքները

Եթե չհաշվենք Ռոբերտ Քոչարյանի գործը ու էլի մի քանի ոչ էական քրեական դրվագներ, ապա Նիկոլ Փաշինյանի թիմն առայժմ համապարփակ իրավաքաղաքական գնահատական չի տվել նախորդ համակարգի գործունեությանը։ Իհարկե, այստեղ շատ էական է՝ ինչ ենք հասկանում «նախկին համակարգ» ասելով։ Ոմանք «նախկին» հասկացությունը տարածում են մինչև 1990թ.՝ պահանջելով գնահատական տալ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը։ Այս տեսակետը սկզբունքորեն չեմ կիսում, ավելին՝ համարում եմ պատմությունն արհեստականորեն համահարթեցնելու փորձ, որովհետև եթե անգամ առաջին նախագահի իշխանության տարիներին եղել են թերություններ ու բացթողումներ, ապա դրանք համակարգային, ինստիտուցիոնալ բնույթ չեն ունեցել։

Անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ քրեաօլիգարխիային ու այն ծնած ռուսական վասալության ռեժիմին. այդ փուլից է սկսվել հակասահմանադրական, հակապետական վիճակը, որը հանգեցրել է պետականության ճգնաժամին։

Նույնիսկ Մարտի 1-ի գործն ամբողջական գնահատական չէ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանին։ Ավելին՝ այդ տասնամյակին գործող իշխանության կողմից չի տրվել քաղաքական գնահատական, որի պատճառն, ըստ իս, այն է, որ հեղափոխության թիմը սկզբունքորեն պատրաստ չէ հրաժարվել ռուսական վասալության ռեժիմից։ Իսկ համապարփակ գնահատականը հանգելու էր նրան, որ Հոկտեմբերի 27-ի կրակոցներով Հայաստանում հաստատվել է ռուսական վասալության ինստիտուցիոնալ դրսևորումը՝ քրեաօլիգարխիան, որը տարիներ շարունակ թալանել է երկիրը՝ խոշտանգելով այն մարդկանց, որոնք ընդդիմացել են հակապետական ընթացքին։ Քաղաքական համապարփակ գնահատականի բացակայությունը թույլ է տվել, որ Քոչարյանի գործոնով խցանվեն հայ-ռուսական հարաբերությունները՝ նրան դարձնելով երկրի քաղաքական կյանքի դերակատար, եթե նույնիսկ երկրորդ նախագահը ճաղերի հետևում է։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանին առհասարակ գնահատական չի տրվել՝ նույնիսկ այն պարագայում, երբ 1999-ից կառավարություն ձևավորող ՀՀԿ-ն ամբողջովին ու կատարելապես լուսանցքայնացվել է հասարակության կողմից՝ խորհրդարանական վերջին ընտրություններում չհաղթահարելով անգամ հինգ տոկոսի արգելքը։ Իշխանության դանդաղկոտությունն ըստ էության հակադրվում է հանրային տրամադրություններին, մյուս կողմից՝ ՀՀԿ-ի ոչ քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորություն է ընձեռում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախկինները տիրապետում են անսահմանափակ մեդիա ու ֆինանսական ռեսուրսների։ Ուղղակի ամոթալի է տեսնել, որ քաղաքական ու հանրային օրակարգերը ձևավորում են նախկինները՝ ասպարեզ բերելով կեղծ թեմաներ, Ստամբուլի կոնվենցիայի կամ Սորոսի դեմ միավորելով լյումպենին։

Եթե համապարփակ գնահատական տրված լիներ ՀՀԿ գործունեությանը, իսկ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենի փոխարեն լիներ Ռոբերտ Քոչարյանի կողքին, դժվար թե նախկինները կարողանային այսպես ծաղրել մեր հասարակությանը՝ «կարմիր խնձորն» ու ադաթները դարձնելով քաղաքական կատեգորիաներ։

Նիկոլ Փաշինյանի թիմը չունի ապագայի տեսլական ու իր քաղաքական կոմֆորտն ապահովում է նախկինների հետ հակադրության ռեժիմում։ Թերևս սա է հիմնական պատճառը, որ քրեաօլիգարխիան չի ստանում համարժեք գնահատական։ Սակայն խնդիրը չի վերաբերում միայն անցյալին, որովհետև այդ գնահատականի բացակայությունը հանգեցնում է նրան, որ առնվազն հայ-ռուսական հարաբերություններում ու տնտեսության մեջ պահպանվում է նախկին ստատուս-քվոն։

Հայաստանի միավեկտոր, անբովանդակ արտաքին քաղաքականությունը կասկածի տակ է դնում հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի գործընթացը, որովհետև միջազգային կառույցներում մենք մնում ենք ռուսական ստվերի տակ։

Հայաստանի տնտեսության մեջ չեն լինելու խոշոր ներդրումներ, քաղաքացին չի ունենալու ռեալիզացիայի հնարավորություններ, որովհետև դրա ողնաշարը շարունակում է մնալ քրեաօլիգարխիան, որն այդպես էլ լեգալ ընթացակարգով «չսպիտակեցրեց» իր բիզնեսը։ Հայաստանում պրակտիկա են դարձել աղմկոտ բացահայտումները, որից հետո կոնկրետ գործարարները որոշակի գումար են «մուծվում» ու վերադառնում են իրենց գործունեությանը։

Փայլուն օրինակ է «Սպայկայի» գործը։ Հեղափոխությունից հետո նաև ՊԵԿ-ը հայտարարեց, որ «Սպայկա»-ն 2015-ին բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ: Այս ապրիլին ՊԵԿ-ը նոր մեղադրանք ներկայացրեց «Սպայկա»-ին՝ պնդելով, թե 2015թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. հունվարի 11-ը ծավալած գործունեության հետևանքով ընկերությունը 7 միլիարդ 36 միլիոն դրամ հարկ ու տուրք պակաս է վճարել պետբյուջե: Ընդ որում, ՊԵԿ-ը ընդգծել էր. «2016թ. մնացած ամիսների, ինչպես նաև 2017 և 2018 թթ. մասով պետությանը պատճառված վնասը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են»: «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հերքել էր ՊԵԿ-ի մեղադրանքը՝ այն որակելով անհիմն: Ապրիլի 8-ին Ղազարյանը կալանավորվեց: Նրա խափանման միջոցը փոխվեց, և «Սպայկա»-ի տնօրենն ազատ արձակվեց մայիսի 4-ին՝ 1 միլիարդ դրամ գումար ՊԵԿ միասնական հաշվին վճարելուց հետո: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ ցնցող պատասխան է տվել, թե ինչու է պասիվացել «Սպայկայի» գործը։ «Այս փուլում կազմակերպությանը և պաշտոնատարներին մի փոքր ազատ ենք թողել, որպեսզի ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն, բայց դա չի նշանակում՝ հետ ենք գնացել»,- ասել է նա։

Շոուներով ու «փուլային» ակտիվությամբ Հայաստանի գործող իշխանությունը սպանում է հասարակության հավատը, որը մեկ տարի առաջ մերժել է Սերժ Սարգսյանին՝ այսօր նրա բուրժուական հաճույքները «վայելելու» համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում